Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդը նշել է Քրիստոսի Հարությունն առանց հավատացյալների․ ՍԱՆԱ
Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը Զատկի պատարագ է մատուցել առանց հավատացյալների, հաղորդում է ՍԱՆԱ-ն։
Պատարագի ժամանակ հավատացյալների բացակայությունը պայմանավորված է երկրում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված միջոցառումներով։
Գործակալությանն ուղղված իր հայտարարության մեջ եպիսկոպոսը հաստատել է կորոնավիրուսի տարածման դեմ երկրի կառավարության սահմանած միջոցառումներին հետեւելու անհրաժեշտությունը։
ՍԱՆԱ-ն նշում է, որ Զատկի ծառայությունը հեռարձակվել է սոցցանցերում հավատացյալների համար։