Բորիս Ջոնսոնը նշել է իր կյանքը փրկած բժիշկների անունները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան միկրոբլոգում ուղերձով է հանդես եկել, որում նշել է հիվանդանոցում իր կյանքի համար պայքարող բժիշկների անունները եւ շնորհակալություն հայտնել նրանց։
Բորիս Ջոնսոնի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում հիվանդանոցում նա հասցրել է նկատել աննախադեպ ճնշում, որի պայմաններում աշխատում են բրիտանացի բժիշկները, ոչ միայն բժիշկների եւ բուժքույրերի, այլ նաեւ հիվանդանոցի մյուս անձնատակիցների քաջությունը, որոնք վտագնում են իրենց կյանքն ու առողջությունը՝ գալով աշխատանքի։
«Ես կարող եմ մոռանալ որոշ անուններ, ուստի խնդրում եմ ներել ինձ, սակայն ցանկանում են շնորհակալություն հայտնել Պո Լինգին, Շենոնին, Էմիլիային, էնջելին, Քոնիին, Բեքային, Ռեյչելին, Նիքին, Էնին։ Եւ կարծում եմ, որ նրանք դեմ չեն լինի, եթե ես հատկապես նշեմ երկու բուժքույրերին, որոնք նստած էին իմ կողքին 48 ժամ, երբ իրավիճակը կարող էր այլ կերպ հանգուցալուծվել․․․Դա Ջենին է Նոր Զելանդիայից եւ Լուիսը Պորտուգալիայից»,-նշել է, մասնավորապես, Բրիտանիայի վարչապետը։
Նա նաեւ իր երախտիքն է հայտնել երկրի բնակիչներին մեկուսացման կանոնները պահպանելու համար։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ թագավորությանը ջանքերի եւ զոհողության համար, որը դուք կատարում եք։ Երբ արեւը մայր է մտնում եւ երեխաները նստած են տանը, երբ ամբողջ բնությունը թվում է հիասքանչ եւ այդքան գրավիչ, ես կարող եմ պատկերացնել, թե որքան բարդ է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները»,-նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Բորիս Ջոնսոնն անվանել է կորոնավիրուսը պայքար, որում իրենք անպայման հաղթելու են, ինչպես հաղթել են նախկինում՝ շեշտելով, որ դա թշնամի է, որն ամբողջավին հասկացված չէ։