Թրամփը խոստացել է վերականգնել ԱՄՆ տնտեսությունը՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Fox News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երդվել է վերակառուցել ԱՄՆ տնտեսությունը՝ ի հիշատակ կորոնավիրուսի համավարակի հետևանքով մահացածների:
«Մենք կվերակառուցենք այն նորից՝ ի հիշատակ նրանց, ովքեր մահացել են այսօր»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաալիքի Justice with Judge Jeanine հաղորդման շրջանակներում:
Թարմփի խոսքով՝ ինքն ակնակում է, որ տնտեսության աճը կբարձրանա ինչպես «տիեզերանավը» ամերիկացի ժողովրդի՝ աշխատանքի վերադառնալու ցանկության և 2 տրիլիոն դոլարի ծավալով դաշնային աջակցության շնորհիվ:
«Եվ ես կարծում եմ, խթանն ու պահանջները, ինչպես նաև աշխատելու ցանկությունը կօգնեն մեզ հսկայական աճ գրանցել»,- ասել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ ամերիկացիները կորոնավիրուսի դեմ «ճիշտ են պայքարել», և որ եթե երկիրը չհետևեր անվտանգության ուղեցույցներին, ինչպես օրինակ սոցիալական հեռավորություն պահելուն, երկրում շատ ավելի մեծ թվով մահեր կգրանցվեին:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը, վարակվածներինը՝ 500 000-ը: