«Իսկ արժե՞ր անել». Արմինկան ցույց է տվել նոր սանրվածքը
Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել նոր սանրվածքը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում սեւ բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց ընտրել։ Երգչուհին այժմ մազափունջ ունի։ «Երբ երկար մտածում ես՝ անե՞լ, թե՞ չանել, վերջապես անում ես, ու հետո մտածում՝ իսկ արժե՞ր անել»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց վարդագույն տաբատ էր կրում եւ բլուզ։ Արմինկան վառ վերարկու էր ընտրել, որը համադրել էր սեւ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։