«Նա վերակենդանացման բաժանմունքում է»․ Բուլանովայի ներկայացուցիչը պատմել է երգչուհու առողջական վիճակի մասին
Երգչուհի Տատյանա Բուլանովան, որը երեկ հոսպիտալացվել էր սրտի հետ կապված խնդիրների պատճառով, վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտիստուհու ներկայացուցիչ Կոնստանտին Սերգեեւը:
«Նրան հիվանդանոց են տեղափոխել նախաինսուլտային վիճակում։ Այժմ վիճակը կայուն է, նա ավելի լավ է, գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ մասնագիտացված կլինիկայում։ Առայժմ վերակենդանացման բաժանմունքում է, բայց նա կապի մեջ է»։