Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ավելի լավ է հաղթահարում կորոնավիրուսը, քան Եվրոպան․ Tasnim
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ունի ավելի լավ պայմաններ նոր տիպի կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարում՝ ի տարբերություն Եվրոպայի՝ չնայած ԻԻՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, հաղորդում է Tasnim-ը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբում իր կիրակնօրյա ելույթի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ պանդեմիայի դեմ պայքարում Իրանը հաջողություն է գրանցել ժովողրդի, զինված ուժերի, արվեստի ներկայացուցիչների եւ երկրի հեռուստառադիոհեռարձակման շնորհիվ, որոնք միավորել են բոլոր ջանքերն այդ պայքարում։
Ռոհանին հավելել է, որ Իրանն ու Եվրոպան պայքարում են կորոնավիրուսի դեմ, սակայն իրանցիները պայքարում են նաեւ ուրիշ վիրուսի դեմ, որը կոչվում է «պատժամիջոցներ»։
«Դուք (եվրոպացիները) բախվել եք մեկ վիրուսի հետ, սակայն մենք պայքարում ենք երկուսի դեմ, մեր ժողովուրդը հիանալի կերպով հակազդում է դրանց։ Մենք միավորվել ենք եւ սկսել համագործակցել։ Դա տոն է բոլորիս համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարում մեր պայմանները գրեթե նույնքան լավն են եւ անգամ ավելի լավն են՝ ի տարբերություն որոշ երկրների»,-ընդգծել է նա։
Իրանի նախագահը հավելել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում ընդունված սահմանափակումները կերակարցվեն, եւ նշել է, որ Ռամադանի առիթով կրոնական հավաքներն ու ծեսերը, ըստ ամենայնի, կչեղարկվեն։