«Հյուսս մինչեւ գոտկատեղ եւ ավելորդ 4կգ»․ Լյուբով Ուսպենսկայան ինքնամեկուսացման ժամանակ գիրացել է
Մեկուսացման մեջ յուրաքանչյուրը զվարճանում է, ինչպես կարող է։ Այսպես, երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Instagram-ի հետեւորդներին պատմել է, որ արդեն 4 կիլոգրամ քաշ է հավաքել, բայց այդ առիթով չի անհանգստանում:
«Կարանտինի ժամանակ մազերս շատ արագ են աճում, մեկ շաբաթ անց հյուսքս կհասնի մինչեւ գոտկատեղ: Ճիշտ է, քաշս ավելացել է չորս կիլոգրամով։ Իմ տատիկը երջանիկ կլիներ, նա շատ էր սիրում թմբլիկներին: Իմ Ուկրաինական արմատներն արթնացել են կարանտինի ժամանակ, այսօր պատրաստել եմ բորշչ եւ խոխլուշկայի նման պճնվել եմ», — գրել է Ուսպենսկայան։
Երկրպագուները Ոսւպենսկայայի նոր կերպարը համարել են շատ հաջող եւ բազում հաճոյախոսություններով ողողել են հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածը։
«Հիանալի է։ Ասես տորթի վրա բալ կինես», «Դուք միշտ սուպեր եք։ Չորս կիլոգրամ ավել, կամ պակաս», «Լյուբոչկա, դուք շքեղ եք», - գրել են նրանք։