Համաշխարհային տնտեսությունը կհայտնվի քաոսի եզրին առանց ՕՊԵՔ+ պայմանավորվածությունների․ Կրեմլ
Նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ ՕՊԵՔ+ պայմանավորվածություններն անհրաժեշտ են ամբողջ աշխարհին, քանի որ առանց դրանց համաշխարհային տնտեսությունը կկանգնի քաոսի շեմին էներգակիրների գների առումով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Դրանք անհրաժեշտ են, ըստ էության, ամբողջ աշխարհին։ Քանի որ, եթե արդյունքում չկնքվի գործարքը, համաշխարհային տնտեսությունը կկանգնի քաոսի շեմին էներգակիրների գների առումով»,-ասել է նա «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում՝ պատասխանելով նավթի արդյունահանումը կրճատելու շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման անհրաժեշտության մասին հարցին։