«Կրակ»․ Շերոն Սթոունը ոճային և հանդուգն ֆոտոշարքում
Շերոն Սթոունն Instagram-ի իր էջում կիսվել է նոր ֆոտոշարքի կադրերով. 62-ամյա դերասանուհին առանց կաշկանդվելու ներկայացել է անկեղծ կերպարով:
Չնայած իր տարիքին, աստղը նախկինի պես դեռ հպարտանում է սլացիկ կազմվածքով։ Նրա մարմնին կարող են նաեւ նախանձել շատ ավելի երիտասարդ գործընկերները։
Նկարահանումների համար ոճաբանները դերասանուհու կերպարի համար ընտրել են սեւ գույներով հագուստ։ Հրապարակվաած կադրում նա կրում է սեւ երանգի պիջակ, վերնաշապիկ, որի տակից երեւում է մերկացած կուրծքը։ Շերոնի կերպարն ամբողջացրել է Saint Laurent-ի ուլտրակարճ կիսատաբատը։ «Հիմնական բնազդ»-ի աստղը լայն ժպիտով է հանդես եկել, իսկ նրա մազերի հետ, ասես, խաղում է քամին։
Երկրպագուները խոստովանել են, որ հիաեցել են աստղի սեքսուալ լուսանկարից։ «Աշխարհի ամենագեղեցիկ կինը, դուք չեք կորցնում ձեր հմայքը», «Կրակ», «Թագուհի», «»Ինչ գեղեցիկ եք»,- Instagram-ում գրել են նրանք։