Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը
Մեկնարկել է Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի հաշվառումը։ Այս մասին հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։
«||| Մեկնարկել է դեպի Երևան չարտերային թռիչքի հաշվառումը:
Քաղաքացիները հյուրանոցներից տեղափոխվում են օդանավակայան:
Այս պահին «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մեր աշխատակիցների խումբը՝ դեսպանությանը կից ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանի և արարողակարգի բաժնի ղեկավար Էդգար Խաչատրյանի համակարգմամբ։
Օդանավակայանում է գտնվում նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը»,- ասված է դեսպանության էջում արված գրառման մեջ։