«Մենք վրացի և ուկրաինացի ենք. Մեզ մոտ կիրք է»․ Վերա Բրեժնևան ինքնամեկուսացման ռեժիմում խոսել է սիրո մասին
Վերա Բրեժնեւան պատմել է 56-ամյա Կոնստանտին Մելաձեի հետ իր առօրյայի մասին։ 38-ամյա երգչուհին «Люкс ФМ»-ի YouTube-յան շոուի եթերի ժամանակ խոստովանել է, որ ինքնամեկուսացման մեջ չի տառապում։
«Դա Կոնստանտինի երազանքն է՝ ինձ հետ լինել 24/7, որքան երկար, այնքան լավ, այդ իսկ պատճառով նա երջանիկ է», - պատմել է Վերան: Աստղի ավագ դուստրը մնացել է Ամերիկայում։ 19-ամյա Սոնյան սովորում է համալսարանում։ Իսկ կրտսեր դուստրը՝ 10-ամյա Սառան, մնում է տանը՝ ծնողների հետ։
«Այ այսպիսի երջանիկ ընտանիք ունեմ։ Ի՞նչ վեճեր։ Մենք վրացի եւ ուկրաինացի ենք։ Մեզ մոտ կիրք է», - պատմել է երգչուհին։ Նա բացահայտել է նաեւ կարանտինային կյանքի ռեժիմը։
Դուստրս սովորում է առցանց, իսկ Կոնստանտինն աշխատում է տան իր ստուդիայում: «Ես հավաքում եմ, մարզվում եմ, ուղիղ եթերներ եմ անցկացնում ... հետո ճաշին հանդիպում ենք, կարծես կես օր չենք տեսել», - պատմել է նա: «Երկրորդ շաբաթվա ընթացքում սկսեցի հասկանալ՝ ինչ-որ բան այնպես չէ։ Իմ օրգանիզմը խնդրում էր դուրս գալ, ես սկսեցի խենթանալ։ Այս ժամանակահատվածը եղել է ամենաբարդը, երբ ինձ հարկավոր էր պարզապես համակերպվել, որ ես ամբողջ ժամանակ մեկ սենյակում եմ։ Երկրորդ շաբաթը կոտրվեց, իսկ հիմա ես պարզապես վայելում եմ: Ես տնտեսուհի եմ. պատրաստում եմ, հավաքում», - ասել է Բրեժնեւան։
Տեսանյութն՝ այստեղ: