Թրամփն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է երկրում մասշտաբային աղետի ռեժիմ
Շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, հաղորդում է Fox News-ը։
Դա նշանակում է, որ այդ ռեժիմը կգործի բոլոր 50 նահանգների տարածքում։
Դոնալդ Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որը հայտարարել է մասշտաբային աղետի ռեժիմ երկրի բոլոր 50 նահանգներում միաժամանակ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցված է նոր տիպի կորոնավիրուսով վարակման ավելի քան կես միլիոն դեպք։ Ավելի քան 20 000 մարդ է մահացել COVID-19-ի հետեւանքով առաջացած բարդություններից։