«Модный приговор» հաղորդման թիմի մոտ ստուգվում է կորոնովիրուսի առկայությունը․ Բաբկինայից հետո Ալեքսանդր Վասիլեւն է թոքաբորբով պառկել հիվանդանոց
Թոքերի երկկողմանի բորբոքումով Նադեժդա Բաբկինային հաջորդել է «Модный приговор»-հեռուստաշոուի նրա գործընկերը՝ նորաձևության 61-ամյա պատմաբան Ալեքսանդր Վասիլևը։
«Այսօր իմացա, որ արդեն երկրորդ գործընկերս է երկկողմանի թոքաբորբով հիվանդ, - kp.ru-ին տեղեկացրել է լրագրող և իրավաբան Եկատերինա Գորդոնը, որն այժմ վարում է հեռուստատեսային նախագիծը: - Ես ամենևին էլ խուճապային չեմ, և, անկեղծ ասած, հասկանում եմ, ինչպես բոլոր կրթված մարդիկ, որ պետք է հասարակության մեծ մասը հիվանդանա... բայց հանուն ավագ սերնդի իմ ընտանիքում ես, այնուամենայնիվ, անալիզ կհանձնեմ:
Կորոնավիրուսի անալիզ վերցվել է Վասիլևից, այժմ դա «պնևմոնիա» ախտորոշմամբ հիվանդների համար պարտադիր ընթացակարգ է: Բայց COVID-19-ի նրա թեստը դեռ պատրաստ չէ», - հստակեցրել է Եկատերինա Գորդոնը:
Հիշեցնենք, որ այսօր՝ Նադեժդա Բաբկինայի մասնավոր կլինիկայում գտնվելու 11-րդ օրը, նա վերջապես ավելի լավ է իրեն զգում։ Բժիշկները հիվանդին դուրս են բերել դեղորայքային կոմայից, նա գիտակցության է եկել։