CNN-ն անվանել է առաջին արեւմտյան երկրները, որոնք մեղմել են կորոնավիրուսի տարածման կապակցությամբ սահմանափակումները
CNN հեռուստաալիքն անվանել է առաջին եվրոպական երկրները, որոնք թուլացրել են մեկուսացման ռեժիմը, որը սահմանվել էր իշխանությունների կողմից կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:
Այդ շարքին են դասվում Չեխիան, Ավստրիան եւ Դանիան:
Հեռուստաալիքը նշում է, որ Չեխիայի բնակիչներն արդեն կարող են ձեռքբերել ապրանքներ տեխնիկայի խանութներում եւ հեծանիվներ, ինչպես նաեւ խաղալ թենիս ու լողալ:
Ավստրիան պատրաստվում է բացել փոքր խանութները Զատկից հետո:
Դանիայում հաջորդ շաբաթ կբացվեն մանկապարտեզներն ու դպրոցները, իսկ Նորվեգիայում երեխաները կսկսեն հաճախել նախակրթարաններ մեկ շաբաթ անց:
Այդ երկրներն առաջինն են Արեւմուտքում, որոնք արդեն սկսել են աստիճանաբար ազատվել ավելի վաղ սահմանված խիստ միջոցառումներից, որոնք կոչված են զսպել կորոնավիրուսի տարածումը: