Մարիա Զախարովան պատմել է իր գրած երգի մասին, որը կատարել են Մաքսիմ Ֆադեևն ու Վալերիան (Տեսանյութ)
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է՝ ինչպես է երգ գրել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Մինչև սահման» կոպմոզիցիային, որը կատարել են Մաքսիմ Ֆադեևն ու Վալերիան, հաղորդում է ՄԿ-ը:
«Սոլովյով Live» YouTube-ալիքի եթերում ԱԳՆ խոսնակը պատմել է, որ խոսքերը նա գրել է դեռևս կես տարի առաջ: Տեքստում դիվանագետը նկարագրել է իր հույզերը, ինչպես նաև զգացողություններն ու տպավորությունները: Բառերը տիպիկ «կանացի» էին:
Արդեն 2020 թվականին պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը որոշել էր, որ այդ խոսքերի հիման վրա պետք է երգ գրել:
Կոմպոզիցիան նա ուղարկել էր նախարարության ներկայացուցչին ծննդյան օրը: «Այնուհետև, որոշ ժամանակ անց նա ասաց, որ կձայնագրենք այդ երգը Վալերիայի հետ»,-հավելել է նա: