Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 50 000-ի սահմանագիծը. ՏԱՍՍ
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում աճել է 5.1 հազարով եւ ընդհանուր առմամբ գերազանցել 52.1 հազարը: Այդ մասին շաբաթ հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆայրեթին Քոջան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Վերջին 24 ժամվա ընթացքում անցկացվել է 33 170 թեստ, գրանցվել է 5 138 նոր դեպք (կորոնավիրուսով վարակվելու): Մահացել է 95 հիվանդ: Այժմ մահացածների ընդհանուր թիվը հասել է 1 101-ի, իսկ վարակվածների թիվը կազմում է 52 167 մարդ»,-գրել է նախարարն իր թվիթերյան էջում:
Քոջիի խոսքով՝ ընդհանուր առմամբ ապաքինվել է 2 965 մարդ: