Իրանում մոտ 42 000 մարդ լիովին ապաքինվել է կորոնավիրուսից
Իրանում մոտ 42 000 մարդ լիովին ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է Tasnim-ը:
Իրանի ԱՆ մամուլի քարտուղար Քիյանուշ Ջահանպուրի խոսքով՝ վարակվածների թիվը հասել է 70 029-ի:
Ընդհանուր առմամբ մահացել է 4357 մարդ: Մեկ օրում մահացել է 125 մարդ:
Ջահանպուրը հավելել է, որ 3987 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: