10 շքեղ կերպար Ալեսանդրա Ամբրոսիոյից. մոդելն այսօր դարձավ 39 տարեկան
Բրազիլացի սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն այսօր՝ ապրիլի 11-ին, նշում է ծննդյան 39-ամյակը: Ամբրոսիոն առավել հայտնի է Victoria’s Secret համաշխարհային բրենդի հետ իր համագործակցությամբ: Նա առաջին մոդելն էր, որը դարձավ Victoria’s Secret-ի PINK Line հավաքածուի դեմքը:
Սուպերմոդելն աշխատել է աշխարհին հայտնի մի շարք բրենդների հետ, այդ թվում՝ Next, Armani Exchange, Christian Dior, Ralph Lauren եւ այլն:
Ամբրոսիոն National Multiple Sclerosis Society-ի բարի կամքի դեսպան է: 2008 թ-ին մոդելը հայտնվել է AskMen.com կայքի «99 ամենացանկալի կանանց» ցուցակի երկրորդ հորիզոնականում:
NEWS.am STYLE-ն այսօր վերհիշել է ամենացանկալի սուպերմոդելներից մեկի ամենագայթակղիչ եւ շքեղ կերպարներից 10-ը: