Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1667-ով
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1667-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 584 երկրի 82 շրջաններում:
Մեկ օրում մահացել է 12 պացիենտ, ընդհանուր առմամբ մահացել է 106 մարդ:
Վարակման նոր 1030 դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր առմամբ Մոսկվայում վարակվածների թիվը կազմում է 8852: Ապաքինվել է 1045 մարդ: