Առաջիկայում ունենք սրբազան տոներ և հիշատակի օրեր, բայց եթե թույլ տանք այդ միջոցառումները սովորական ընթացակարգով, կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում
Առաջիկայում ունենք մեզ համար մեզ համար սրբազան տոներ և հիշատակի օրեր. Առաջիկայում ապրիլի 24-ն է, նաեւ մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումները պետք է սահմանափակվեն:
«Քաղաքացիների մասնակցությունը որեւէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետեւ եթե թույլ տանք այդ միջոցառումները սովորական ընթացակարգով, մենք կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, իրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաեւ մայիսի 8-ին եւ 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցուն ըմբռնումով է մոտենում այս իրավիճակին եւ առաջիկա Սուրբ Զատկի միջոցառումները տեղի են ունենալու դռնփակ ռեժիմով: Եկեղեցին նույնպես կոչ է արել, որպեսզի քաղաքացիները ներկա չլինեն զանգվածային միջոցառումների»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:
և հիշատակի օրեր. Առաջիկայում ապրիլի 24-ն է, նաև մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց եզրակացությունն այն է, որ այդ միջոցառումները պետք է սահմանափակվեն:
«Քաղաքացիների մասնակցությունը որևէ միջոցառման պետք է սահմանափակվի, որովհետև եթե թույլ տանք այդ միջոցառումները սովորական ընթացակարգով, մենք կունենանք համաճարակի անվերահսկելի բռնկում: Ապրիլի 24-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, այսինքն այն պաշտոնյաները, որոնք ունեն արարողակարգային անելիք, իրականացնեն դա: Նույնը վերաբերում է նաեւ մայիսի 8-ին եւ 9-ին: Բնականաբար, մայիսի 1-ին էլ զանգվածային միջոցառումներ չեն լինի»,-ասաց Փաշինյանը՝ կոչ անելով ըմբռնումով մոտենալ այս որոշումներին: