Ինչպես համավարակի ժամանակ ընտանեկան բռնությունից փրկել երեխաներին. խորհուրդներ Անջելինա Ջոլիից
Անջելինա Ջոլին համընդհանուր ինքնամեկուսացման շրջանում բարձրացրել է ընտանեկան բռնության արդիական թեման. 44-ամյա աստղը բաց նամակ է գրել, որում անհանգստություն է հայտնել երեխաների անվտանգության համար: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար շատ երկրներում կիրառված միջոցները դաժան վերաբերմունքի դեպքերի աճ են առաջացրել:
«Գենդերային բռնությունը միշտ էլ գոյություն է ունեցել, սակայն COVID-19-ի հետ կապված ճգնաժամը վատթարացրել է իրավիճակը», - CNN-ը մեջբերել է Իտալիայում կանանց խնամքի կենտրոնի աշխատակից Սիմոն Ամմերաթին:
«Զոհին ընտանիքից կամ ընկերներից մեկուսացնելը չարագործի կողմից հսկողության հայտնի մարտավարություն է։ Այսպիսով, COVID-19-ի տարածումը դադարեցնելու համար անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը կնպաստի երեխաների հոգեբանական վնասվածքների եւ տառապանքների աճին», - ասել է աստղը: Երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքում երեխաների պաշտպանության ծառայություն հաճախ զանգահարում են երրորդ կողմերը՝ ուսուցիչները, հրահանգիչները, արտադպրոցական ծրագրերի համակարգողներն ու մարզիչները»։ Նա կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով դպրոցները փակ են, իսկ դեռահասները մնացել են առանց շրջապատի աջակցության։