Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը
Ապրիլի 12-ին՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ս. Հարության տոնին, Հայրապետական Սուրբ Պատարագի ժամանակ դուրս կբերվի Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկը՝ Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը, որով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօրհնի մեր հայրենիքը եւ աշխարհասփյուռ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Սուրբ Պատարագի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ժամը 10:30-ին՝
- Հայաստանի հանրային հեռուստատեսության 1-ին ալիքով,
- Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի էջերում,
- «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով: