Իրկուտսկում բանտարկյալները խռովություն են կազմակերպել, որն ավարտվել է հրդեհով (Տեսանյութ)
ՌԴ Իրկուտսկի մարզի Անգարսկի №15 գաղութում բանտարկյալները խռովություն են կազմակերպել, որն ավարտվել է հրդեհով, հաղորդում է Gazeta-ն:
Նշվում է, որ տուգանային մեկուսարանում պահվող բանտարկյալը հրաժարվել է անձնական խուզարկումից եւ հրել հաստատության աշխատակիցներին: Հարեւան խցիկներից բանտարկյալները կոտրել են տեսանկարահանող սարքերը:
Հարձակում են գործել բանտի աշխատակցի վրա: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել:
Ավելի ուշ սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ հաստատության տարածքում հրդեհ է սկսվել: