Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է. ամուսինն էլ Երևանում է մեկուսացված
Գեղարքունիքում կորոնավիրուսով առաջին վարակվածը Աստղաձոր համայնքից է, 32-ամյա կին է: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:
«Նա գյուղում չէր, Մարտունի քաղաքի հիվանդանոցում պառկած բուժվում էր , կարծեմ թոքաբորբ ուներ: Ապրում էր անկողնային հիվանդ կիսուրի հետ եւ երկու անչափահաս երեխաների հետ: Ամուսինը արտագնա աշխատանքի էր, սակայն վերադարձել էր ու հիմա մեկուսացման մեջ է Երեւանում»,-ասել է գյուղապետը:
Նա հավելեց, որ կնոջ ընտանիքի անդամները մեկուսացված են, ինքն էլ հրահանգել է գգյուղում բնակիչները մեկուսանան, մինչեւ հասկանան շփման շրջանակը:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Գեղարքունիքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: