Լոլիտան Ուրգանտին պատմել է, որ ինքնամեկուսացման ժամանակ պլաստիկ վիրահատություն է արել (Տեսանյութ)
Լոլիտա Միլյավսկայան Իվան Ուրգանտի ծրագրում խոստովանել է, որ ինքնամեկուսացման ժամանակ կոպերի ձգման պլաստիկ վիրահատություն է կատարել: Երգչուհին պատմել է, որ մտադիր է դա անել կարանտինի ժամանակ, որպեսզի ժամանակ ունենա վերականգնվելու համար։
«Ես կտրեցի աչքերս։ Դա ծրագրված էր։ Ես պլաստիկա եմ արել, շատ լավ է, որ այժմ համերգներ եւ հեռուստատեսային նկարահանումներ չկան», - պատմել է Լոլիտան ՝ հաղորդավարին ցույց տալով, որ դեռ կապտուկներ եւ փոքր այտուցվածություն ունի, այդ պատճառով շոուի ժամանակ նա եկել է ակնոցով: