Կորոնավիրուսի վարակման 29 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 966-ի. մեկ օրում 2 մահ
Հայաստանում ապրիլի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 29 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 937 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 11-ին հաստատվել է կորոնավիրուսի 966 դեպք:
Բացասական արդյունք է արձանագրվել 6484 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 1324): Փաստացի այս պահին բուժվում է 780 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 3-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 173 անձ (վերջին մեկ օրում՝ 24 մարդ), 13 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում մահացել է 2 քաղաքացի): Մահերից մեկի մասին երեկ նշել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: