Իտալիայի վարչապետը երկարացրել է երկրում կարանտինը մինչև մայիսի 3-ը
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն մինչեւ մայիսի 3-ը երկարացրել է երկրում սահմանված կարանտինը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Դա բարդ, սակայն անհրաժեշտ որոշում է, որի համար ես ստանձնում եմ ամբողջ քաղաքական պատասխանատվությունը»,-հայտարարել է Կոնտեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընդ որում՝ գործակալությունը նշում է, որ որոշ խանութներ կվերսկսեն աշխատանքն ապրիլի 14-ից: