Վոլոչկովան ինքնամեկուսացման ժամանակ դիետա է խորհուրդ է տվել
Բալետի սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան Instagram-ի իր էջում պատմել է ինքնամեկուսացման ժամանակ ամենօրյա դիետայի մասին: Արտիստուհու խոսքով՝ ինքը փորձում է պահպանել ցածր կալորիականությամբ սննդակարգը։
«Ես ուտում եմ հազարի թերթիկներ, խաշած ձու: Կամ բանջարեղենային շատ կծու ապուր եւ առանց աղի մի քիչ խաշած հավի միս», - խոստովանել է նա Instagram-ում՝ երկրպագուներին խորհուրդ տալով տանը նստած «չափից շատ չուտել», առանց շարժման քաշ չհավաքելու համար:
Ամռանը Վոլոչկովան ռուս աստղերին խորհուրդ էր տալիս «իրենց մարմինները կարգի բերել»։ Նա ենթադրել է, որ հայտնիները, որոնք քննադատում են իր անկեղծ լուսանկարները, պարզապես նախանձում են իր կազմվածքին։