«Շատ գեղեցիկ». Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը
Դերասանուհի Իննա Խոջամիրյանն Արցախում արված լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարն արվել է բնության գրկում՝ կակաչների դաշտի ֆոնին։ Դերասանուհին կաշվե տաբատ է կրում, դեղին շապիկ։ Նա հավաքել է մազերը, արեւային ակնոց ընտրել։ Նա նշել է, որ իրավիճակի բարեհաջող ավարտից հետո կգնար Արցախ, հետո՝ Իտալիա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Դուք շատ գեղեցիկ եք», «հրաշք աղջիկ»։
Ավելի վաղ Իննան արխիվային լուսանկար էր հրապարակել ու կիսվել իր մտորումներով։ «Ընդամենը 10 օր պահանջվեց՝ հասկանալու համար, որ իրականում գերհոգնած չէիր աշխատանքային եռուզեռից, որ կյանքիդ տեմպն ու իրադարձություններն ամենեւին չէին կորցրել իրենց գույնն ու հետաքրքրությունը, ուղղակի այդ ամենը սկսել էր սովորական ու անկարեւոր թվալ, հասկանալու համար, որ վիրտուալ իրականությունն ու սոց. կայքերը շատ արագ կարող են նյարդայնացնել ու սթրեսի ենթարկել, որ իրականում շատուշատ անկատար անելիքներ կան, որոնք «ազատ» ժամանակ անտեսել ես... Հասկանում ես, որ քաղաքի կենտրոնում, քարին նստած, մաքուր օդին անհոգ ու ԱՌՈՂՋ մի բաժակ սուրճ խմելն արդեն առավելություն է, կյանքի գույն է ու ազատություն... Սկսում ես գնահատել, ամեն ինչ շուրջդ ու ամեն մեկին...»,- գրել էր նա։