Reuters. Բորիս Ջոնսոնը կարող է կարճ հեռավորություններ անցնել հիվանդանոցում բուժման շնորհիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է կարճ հեռավորություններ անցնել հիվանդանոցում բուժման շնորհիվ, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչապետի գրասենյակի հայտարարությունը:
«Վարչապետը կարող է կարճ հեռավորություններ անցնել ընդմիջումների միջեւ՝ հիվանդանոցում բուժման շնորհիվ: Շնորհակալություն բուժանձնակազմին անհավանական խնամքի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 55-ամյա Ջոնսոնը հոսպիտալացվել էր կիրակի կորոնավիրուսի ախտորոշմամբ: Նրա վիճակը վատացել էր, եւ նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք:
Ապրիլին 9-ին նրան վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխել էին ընդհանուր բաժանմունք: