IRNA. Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 4232-ի
Իրանում կորոնավիրուսով վարակման թիվը հասել է 68 192-ի, մահվան դեպքերի թիվը 4232-ի, ապաքինվել է 35 465 դեպք: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանպուրը, հաղորդում է IRNA-ն:
«Վերջին օրերին հայտնաբերվել է վարակման 1972 դեպք»,- ասել է Ջահանպուրը:
Նա նշել է, որ վերջին օրերին մահացել է 122 մարդ: 3969 պացիենտի վիճակը ծանր է: