Գյուղ, որն ունի մեկ բնակիչ
Մոնովի-փոքր գյուղ ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգում: Այնտեղ ապրում է միայն մեկ բնակիչ` 77-ամյա Էլսի Էյլերը:
Էլսին տեղի պանդոկի տիրուհին է,ունի գրադարան,որը նրան է հասել ամուսնուց, կինը նաև Մոնովի գյուղապետն է:
1930-ականներին գյուղի բնակիչների թիվը եղել է 130, սակայն հետզհետե նրանք տեղափոխվել են քաղաք`թողնելով այստեղ Էլսիին և իր ամուսնուն:
Իսկ 2004թ-ից, երբ մահացավ Էլսիի ամուսինը,նա այստեղ ապրում է մեն մենակ: