Աշխարհի ամենաժլատ միլիարդատերերը
ԱՄՆ-ում մի այսպիսի հետաքրքիր հետազոտություն էին արել և պարզել, որ յուրաքանչյուր չորրորդ միլիարդատերը կրում է 100 դոլարից ցածր արժեք ունեցող կոշիկ, կրում է կոստյում, որն ունի ամենաշատը 200 դոլար արժեք, ժամացույց մինչև 240 դոլար արժողությամբ և ամենաքիչը 3 տարեկան մեքենա:
Սակայն պատմության մեջ կան գործարարներ, որոնց ժլատությունը պարզապես ապշեցնում է, քանի որ միլիարդատերերը պարզապես խնայել են ամեն մի ցենտը, մասնավորապես'
1. Հենրիետա Գրինը համարվում է աշխարհի ամենաժլատ գործարարներից մեկը: Իր մահից հետո նա թողեց 100 մլն դոլար, կամ մեր օրերում 20 մլրդ դոլար: Նա միշտ իր տանը մոմ էր վառում, քանի որ համարում էր, որ գազի գինը շատ թանկ է: Իր ամբողջ կյանքում նա ապրել է շատ փոքր ու էժան տներում, չնայած Չիկագոյում նրան էին պատկանում մի քանի թաղամասեր: Մի անգամ, ամբողջ Չիկագոն նա շրջեց ընդամենը 2 ցենտի պատճառով, քանի որ այդ ժամին հացը թանկանում էր 2 ցենտով: Սակայն ամենազարմանալի պատմությունը կապված է այս կնոջ որդու հետ, երբ տղան հիվանդանոցում պառկած է լինում, իսկ մայրը պարզապես հրաժարվում է բժիշկներին վճարել պահանջվող գումարը, արդյունքում հեռացնում են տղայի ոտքը: Հենրիետան մահացավ 82 տարեկանում սրտի կաթվածից այն բանից հետո, երբ իմացավ, որ իր խոհարարը մեկ շիշ կաթի համար վճարել է մի քանի ցենտ ավելի:
2. 30 տարի առաջ նավթի արքա Ժան Պոլ Գետտին համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը ում կարողությունը գնահատվում էր 4 մլրդ դոլար: Նա մինչև կյանքի վերջ տաքսի էր օգտագործում և օգտվում համեմատաբար էժան ռեստորաններից: 1973 թվականին գողացան նրա թոռնիկին, սակայն Գետտին չշտապեց փրկագին վճարել: Նա սեղանին դրեց 2.7 մլն դոլար այն ժամանակ, երբ իրեն նամակով ուղարկեցին երեխայի ականջը: Գետտին այստեղ նույնպես տնտեսեց, քանի որ սկզբնական փրկագինը կազմում էր 17 միլիոն դոլար:
3. Ուորեն Բաֆեթը, ով ունի ավելի քան 44 մլրդ դոլար կարողություն, մինչև օրս էլ աշխատանքի է գնում իր Lincoln Towncar մեքենայով, որը համարվում է շատ էկոնոմ մեքենա և մի քանի տասնյակ տարեկան է: Ուորենն այսօր էլ ապրում մի փոքրիկ բնակարանում, որը ձեռք է բերել 30 տարի առաջ 40.000 դոլարով: Նա միշտ սնվում է իրեն պատկանող ռեստորանում' գտնելով, որ պետք չէ ուրիշներին տալ այդ գումարը:
4. Սկանդինավիայի ամենահարուստ մարդկանցից մեկը' Հանս Ռաուսինգը, ով նաև Tetra Pak ընկերության սեփականատերն է հայտնի է իր ժլատությամբ, մասնավորապես նրա ամենաթանկ մեքենաներից է ռուսական արտադրության Նիվան: Նա անգամ պատրաստ է մեկ ցենտի համար վիճել խանութի աշխատակիցների հետ:
5. Ինգվար Կամպրադը ամենահարուստ շվեդն է 28 մլրդ դոլար կարողությամբ և IKEA ընկերության հիմնադիրը: Նա մինչև հիմա քաղաքում շրջում է ավտոբուսով, ինքնաթիռով մեկնելիս միշտ էկոնոմ դաս է վերցնում, ապրում է ամենաէժան հյուրանոցներում, իսկ ձուկ չի գնում, քանի որ դա կարելի է ինքնուրույն որսալ լճից: Ինգվարը շատ խիստ է վերաբերվում ամեն ինչին և իր աշխատակիցներին պարտադրում էր օգտագործել թղթի երկու կողմերը: Ինգվարն իր խանութից 30 տարի առաջ գնել էր բազկաթոռ և հավատացեք, նա մտադրություն էլ չունի այն փոխի նորով: Անգամ մեքնենան 32 տարեկան է, սակայն նա պատմում է, որ կարևորը տեխաշարժվելն է, այլ ոչ թե շքեղությունը:
6. Սերգեյ Բրինն այսօր աշխարհին հայտնի է որպես Google ընկերության սեփականատերերից մեկը, ով ունի ավելի քան 15 մլրդ դոլար: Նա ապրում է 3 սենյականոց փոքրիկ բնակարանում, իսկ քաղաքում վարում է Toyota մակնիշի էկոնոմ դասի մեքենաներից մեկը: Նա չունի վիլլա, նավ, անգամ շքեղ մեքենա: Սերգեյն աշխատանքի է գնում չմուշկներով և դրանում անգամ խնայում է բենզինի ծախսը: Իսկ ընդմիջումներին այցելում է սովորական ռեստորաններ կամ հոկեյ է խաղում իր գործընկերների հետ: