Հնդիկ գյուտարարը ստեղծել է կորոնավիրուսի տեսքով փոքր ավտոմեքենա
Հնդիկ գյուտարարը ստեղծել է կորոնավիրուսի տեսքով փոքր ավտոմեքենա, որով երթեւեկում է Հայդարաբադում, որպեսզի բարձրացնի բնակիչների իրազեկվածությունը հիվանդության մասին:
Արտասովոր փոքր ավտոմեքենան ստեղծվել է լյումինեսցենտ կանաչ մանրաթելից եւ լրացվել վիրուսի կարմիր կորոնանման փշերով: «Մարդիկ չեն վախենում եւ դեռեւս փողոցներում են՝ չնայած ակնհայտ վտանգին»,- AFP-ին ասել է 67-ամյա Սուդխաքարա Յադավը: «Ավտոմոբիլային արվեստի միջոցով իմ ուղերձը կայանում է նրանում, որ ստիպեմ նրանց հասկանալ, որ վտանգավոր է լինել փողոցում, եւ այժմ ամենաանվտանգ տեղը տունն է»:
Գյուտարար Յադավը, որին է պատկանում աշխարհում ամենամեծ եռանիվ հեծանիվը նախագծելու Գինեսի ռեկորդը, ասել է, որ Հայդարաբադի ոստիկանությունը «սատարել» է ավտոմեքենայով նրա ուղեւորությունը:
Շուրջ 50 տարվա ընթացքում Յադավը ստեղծել է արվեստի արտասովոր գործեր, այդ թվում՝ բուրգերի, կրիկետի գնդակի եւ համակարգչի տեսքով ավտոմեքենաներ: