Հայտնիներ, որոնց հետ կանայք հաճույքով կճանապարհորդեին
Բրիտանական "Latedeals.co.uk" ծառայությունը հարցում է անցկացրել` պարզելու համար, թե կանայք որ աստղերի հետ կմեկնեին ճանապարհորդության:
Եվ այսպես, վարկանիշային ցանկը գլխավորում է Հենրի Քևելլը' Man of Steel-ի հերոսը: Նրա օգտին է քվեարկել հարցվողների գրեթե կեսը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Դևիդ Բեքհեմն ու Ջերարդ Բաթլերը' հավաքելով համապատասխանաբար 42 և 33 տոկոս ձայն:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Հենրի Քևելլ
2. Դևիդ Բեքհեմ
3. Ջերարդ Բաթլեր
4. Ռայան Հոսլինգ
5. Թոմ Դեյլի
6. Հարրի Սթայլզ
7. Արքայազն Հարրի
8. Դենիել Քրեյգ
9. Ռոբերտ Պատտինսոն
10. Will.i.Am: