Ե՞րբ է քաղաքապետը կատարելու խոստումը. Էլի կորոնավիրուսն է մեղավո՞ր. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Դեռ գարունը հազիվ բացված` անցած տարի իրականացված «աննախադեպ ասֆալտապատման» հետևանքներն արդեն ակնհայտ էին: Համատարած փոսեր, իսկ փողոցային գծանշումների մասին խոսք անգամ չկա:
«Իրավունքը» Երևանի քաղաքապետարանից փորձեց հետաքրքրվել` ե՞րբ են մայրաքաղաքում սկսելու գոնե «կարկատել» այս «աննախադեպ» խայտառակ ճանապարհները` հաշվի առնելով, որ քաղաքացիների բողոքների վերջը չի երևում: Այդ թվում, որ կան փողոցներ, որոնք այնպես են շարքից դուրս եկել, որ դարձել են «վթարի բույն»:
Ընդ որում, քաղաքապետարանին հիշեցրինք, որ դեռևս հունվարի վերջին մեզ ուղղված գրավոր հարցման մեջ նշել էին, որ մարտ-ապրիլ ամիսներին մեծ թափով սկսվելու են փողոցների փոսալցման և բարեկարգման աշխատանքները: Ի՞նչ եղավ, թե՞ էլի կորոնավիրուսն է մեղավոր:
Բնականաբար, այս պարզ հարցին ևս միանգամից պատասխանելու կարողություն քաղաքապետարանում չունեցան. խոստացան գրավոր ֆորմատով պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: