Բոտսվանայի նախագահն ու երկրի բոլոր խորհրդարանականները կտեղավորվեն կարանտինում. Reuters
Բոտսվանայի նախագահ Մոքվեսթի Մասիսին, ինչպես նաեւ երկրի խորհրդարանականները կտեղավորվեն կարանտինում 14 օր ժամկետով եւ կթեստավորվեն նոր կորոնավիրուսի հայտնաբերման համար, քանի որ բուժքույրը, որը ստուգում էր օրենսդիրներին վիրուսով վարակման առնչությամբ, ինքը վարակվել է COVID-19-ով, հաղորդում է Reuters-ը:
Չորեքշաբթի բուժքույրը ջերմաչափել էր մի քանի օրենսդիրներին խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ, որը գումարվել էր երկրի նախագահի նախաձեռնությամբ արտակարգ դրությունը մինչեւ վեց ամսով երկարաձգելու մասին առաջարկը քննարկելու համար:
Հինշգաբթի առողջապահության նախարար Լեմոգանգ Քվապեն հայտարարել էր խորհրդարանականներին, որ բուժքրոջ մոտ հաստատվել է COVID-19:
«Նրա մոտ որեւէ ախտանշան չկար, սակայն նա անցել էր սովորական թեստավորում: Ցավոք, արդյունքը պարզ էր դարձել չորեքշաբթի երեկոյան՝ խորհրդարանում նիստի ժամանակ նրա հերթապահությունից հետո»,-ասել է Քվապեն:
Այժմ երկրի նախագահը եւ բոլոր օրենսդիրները կտեղավորվեն երկու շաբաթ տեւողությամբ կարանտինում: