Թուրքիայի իշխանությունները մշակել են սոցցանցերը վերահսկելու նոր միջոց
Թուրքիան կպահանջի սոցիալական ցանցերից նշանակել ներկայացուցիչ երկրում խնդիրները լուծելու համար, որոնք վերհանվել են իշխանությունների կողմից դրանց հարթակների կոնտենտի շուրջ, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունները, որոնք անում են դա, կարող են բախվել հանգամանքին, որ 30 օր անց դատարանի որոշմամբ նրանց թողունակությունը կկրճատվի երկու անգամ, այնուհետեւ եւս 95 տոկոսով:
Օրենքը կկիրառվի սոցիալական ցանցերի նկատմամբ, որոնցից ամեն օր օգտվում է ավելի քան 1 մլն մարդ Թուրքիայում, ասվում է օրինագծում:
Թուրքիայի իշխանությունները նախանձախնդրորեն հետեւում են թուրք օգտատերերի գրառումների բովանդակությանը, որոնք հաճախ դառնում են կալանքի աղբյուր:
ՆԳՆ տվյալներով՝ մինչեւ ապրիլի 6-ը երեք շաբաթվա ընթացքում դիտարկվել է ավելի քան 3500 էջ սոցիալական ցանցերում, եւ հայտնաբերվել 616 կասկածյալ, որոնցից 229-ը բերման էր ենթարկվել «սադրիչ» գրառումների համար:
Կիբերնեթիկական իրավունքների գծով փորձագետ Յաման Աքդենիզն ասել է, որ եթե այն ընկերությունները, ինչպես YouTube-ն ու Twitter-ը, չնշանակեն իրենց ներկայացուցիչներին, ապա աստիճանաբար կդառնան անպիտան Թուրքիայում օգտագործման համար նոր գործողությունների արդյունքում:
Օրինագծում ասվում է, որ ընկերությունները պետք է պատասխանեն իշխանությունների հաղորդագրություններին կոնտենտի մասին 72 ժամվա ընթացքում, ինչպես նաեւ տեղեկացնեն պաշտոնատար անձանց հեռացված կամ արգելափակված կոնտենտի մասին երեք ամսվա ընթացքում: Ընկերությունները պետք է նաեւ պահպանեն երկրի ներսում թուրք օգտատերերի տվյալները: Եթե ընկերությունները չարձագանքեր 72 ժամվա ընթացքում, կտուգանվեն մինչեւ 1 միլիոն լիրայի (148 000 ԱՄՆ դոլար) չափով, իսկ եթե չկատարեն կոնտենտի մասին իշխանության պահանջները՝ կտուգանվեն 5 միլիոն լիրայով: