Ջորջ եւ Ամալ Քլունիները 1 մլն դոլար են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին. Deadline
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ բրիտանացի իրավաբան Ամալ Քլույին, ավելի քան 1 մլն դոլար են նվիրաբերել COVID-19 համավարակից տուժածներին օգնելու համար, հաղորդում է Deadline-ը։
Ամալն ու Ջորջը հույս ունեն, որ այդ գումարը կօգնի արտիստներին, երաժիշտներին եւ հեռուստատեսության աշխատակիցներին Հոլիվուդում՝ նրանց համար թեթեւացնելով համավարակի հետեւանքերը։
Ամուսնները 200 հազարական դոլար են փոխանցել Կինոյի եւ հեռուստատեսության ֆոնդին (MPTF), SAG-AFTRA ֆոնդին եւ Լոս Անջելեսի քաղաքապետի ֆոնդին։ «Օսկար» մրցանակի դափնեկիրը MPTF-ի խորհդրի անդամ է, որի նպատակն է աջակցել ոլորտի աշխատակիցներին եւ տարեց մասնագետներին, ինչպես նաեւ բավարարել COVID-19-ի հետ կապված կարիքները։
SAG-AFTRA ֆոնդը շտապ ֆինանսական օգնություն է ցուցաբերում եւ բժշկական ապահովագրություն տրամադրում կարիքավոր արտիստներին։ Այն նաեւ դրամաշնորհներ է տրամադրում ապահովագրական վճարումների կատարման, սնունդի գնման եւ բժշկական սպասարկման համար։