Մոսկվայում բիզնես կենտրոնի շենքում պայթյուն է տեղի ունեցել
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Պանորամա» բիզնես կենտրոնի շենքում որոտացած պայթյունը տեղի է ունեցել կաթսայատանը, ՏԱՍՍ-ին հայտնում է աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայություններում:
«Նախնական տվյալներով ` պայթյունը տեղի է ունեցել կաթսայատանը: 5 քմ տարածքում բռնկված կրակը մարվել է: Պայթյունի հետեւանքով կոտրվել են պատուհանների ապակիները, վնասվել են ներքին միջնապատերը»,- նշել է գործակալության զրուցակիցը: Ըստ աղբյուրի` միջադեպի արդյունքում տուժել է մի կին:
Իր հերթին, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ զոհերի մասին որեւէ տեղեկություն չի ստացվել: