«Ավելի շատ անհանգստանում եմ շրջապատի, ոչ թե ինձ համար». Անդրեյ Մալախովը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Teleprogramma
Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը Teleprogramma.pro-ին տված հարցազրույցում պատմել է, որ կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել եւ այն մասին, թե ինչպս է ապրում, աշխատում նոր պայմաններում։ Մալախովի խոսքով՝ արդեն իսկ երկու բացասական պատասխան է ստացել։
«Ամեն ինչ կարգին է։ Այս իրավիճակում ավելի շատ վախենում ես ոչ թե քեզ, այլ երխայի, մտերիմների, ընտանիքի մեծ անդամների համար։ Ես այնպիսի տեսակ եմ, որ ավելի շատ անհանգստանում եմ շրջապատի, քան ինձ համար»,- խոստովանել է հեռուստահաղորդավարը։
Եթե մյուսների դեպքում կարամտինի հետ կապված աշխատանքը քչացել է, Մալախովի դեպքում, հակառակն է. նա էկրաններին է ամեն օր։ Աշխատանքային օրերին «Անդրեյ Մալախով։ Ուղիղ եթեր» («Андрей Малахов. Прямой эфир»), շաբաթ օրը՝ «Ողջույն, Անդրեյ» («Привет, Андрей!») նախագծով, իսկ կիրակի օրերին՝ «Պարեր աստղերի հետ» («Танцы со звездами») շոուով։
Նա պատմել է նաեւ Ռուբլյովկայի բնակիչների շրջանում նոր միտումների մասին, որոնք կարանտին օգտագործում են բոլորովին ոչ ավանդական եղանակով։ «Ռուբյլովկան լի է կորոնավիրուսով, այն բերել են լեռնադահուկային հանգստավայրերից, այդ պատճառով շատերն արդեն հիվանդանոցներում եմ։ Ինձ համար բացարձակապես հասկանալի չէ, երբ կարանտին օգտագործում են որպես հնարավորություն՝ պլաստիկ վիրահատություններ անելու համար։ Ահա այսպիսի միտում է հայտնվել»,- պատմել է Մալախովը։