Ստաս Միխայլովը կարծում է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով
Ռուս կանանց կուռք Ստաս Միխայլովը երկշաբաթյա բացակայությունից հետո կապի է դուրս եկել հետեւորդների հետ։ Պարզվում է՝ այս ամբողջ ընթացքում երգիչը ծանր հիվանդ է եղել եւ նույնիսկ մի քանի օր է անցկացրել հիվանդանոցում։ Արտիստի խոսքով՝ իր մոտ առկա է եղել երկկողմանի պնեւմոնիա, իսկ կորոնավիրուսի չորս թեստերը բացասական են եղել։
Սակայն Միխայլովը հասկացրել է, որ այնքան էլ չի հավատացել COVID-19-ի անալիզներին, այլ, ամենայն հավանականությամբ, հիվանդացել է այն վարակով, որն այժմ արդեն տարածվել է ամբողջ աշխարհում։ Երգիչը չի հստակեցրել, թե որտեղ է վարակվել կորոնավիրուսով։
Տեսանյութն՝ այստեղ:
Երգիչն առհասարակ սկզբնական շրջանում կարծել է, թե սովորական բրոնխիտով է հիվանդ, մինչ մի քանի օր անց զգացել է, որ ինքնազգացողությունը չի լավանում։ Արտիստը միայն այդ ժամանակ է բժիշկների դիմել, համակարգչային տոմոգրաֆիա անցել եւ պարզել, որ երկկողմանի թոքաբորբ ունի։ Նրան անմիջապես հոսպիատալցրել են հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք եւ բուժել այնպես, կարծես նրա մոտ COVID-19 է հայտնաբերվել, թեեւ թեստերը դա չեն հաստատել։
Բարեբախտաբար, թերապիան հաջող է անցել, եւ արտիստին կարճ ժամանակ անց տուն են ուղարկել՝ կնոջ խնամքին։ Ի դեպ, հենց նա էլ արել է Միխալկովին նշանակած բոլոր սրսկումները, քանի դեռ նա չի ապաքինվել։
Ապաքինվելով երգիչը տեսանյութ է հրապարակել, որում բացի մնացածից՝ հայտարարել է, որ համավարակը մարդկանց տրված է, որպեսզի նրանք Մեծ պահքի մնացած օրերին մտածեն իրենց մեղքերի մասին։ Միխալխովն անձամբ արդեն իսկ վերաիմաստավորել է իր կյանքը։ Նա, օրինակ, թեստ է հանձնել եւ COVID-19-ի համակարմիններ հայտնաբերելով՝ հայտարարել է, ր պատրաստ է արյուն հանձնել՝ վարակված մարդկանց օգնելու համար։