«Աթլետիկոյի» լեգենդար ֆուտբոլիստը մահացել է կորոնավիրուսից
Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին կիսապաշտպան, 81-ամյա Միգել Ջոնսը 81 տարեկանում մահացել է կորոնավիրուսից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Աթլետիկոյի» լեգենդար ֆուտբոլիստը երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ, սակայն մահվան պատճառ դարձել է կորոնավիրուսը:
Ջոնսը «Աթլետիկոյի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն (1966թ.), 3 անգամ՝ Իսպանիայի գավաթակիր (1960, 1961, 1965), նաև 1962 թվականին նվաճել Գավաթակիրների գավաթը:
Գրառումն ու լուսանկարները՝ այստեղ: