«Միսս Բրիտանիա 2019»-ը հանել է հագուստն ու բժշկական խալաթ հագել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Բհաշա Մուքերջին «Միսս Բրիտանիա 2019» տիտղոսակիր է։ Նախքան նախորդ տարի իր աղմկոտ հաղթանակը Բհաշան մոդելային կարիերան համատեղում էր Նոթինգեմի հալասրանում ուսման հետ, ստացել է բժշկական գիտությունների եւ վիրաբուժության բակալավրի աստիճան, կլինիկայում աշխատել որպես կրտսեր բժիշկ ռեսպիրատոր բժշկության որորտում։
Միեւնույն ժամանակ նա կատարում էր պայմանագրի պայմանները եւ տարբեր երկրներում մասնակցում էր գովազդների եւ բարեգործական նախագծերի, իսկ հետո հումանիտար առաքելությամբ մեկնել է Հնդկաստան։ Սակայն COVID-19-ի տարածման պատճառով Մուքերջին ցանկացել է վերադառնալ նախկին աշխատանքին։ «Սա լավագույն ժամանակն է, որ ես՝ որպես «Միսս Մեծ Բրիտանիա» տիտղոսակիր, կարողանամ օգնել իմ երկրին։ Իմ գործընկերներն ինձ ասում էին, որ նրանք շաբաթվա ընթացքում յոթ օր 13-ժամյա հերթապահություն ունեն։ Նրանք նաեւ գիշերային հերթապահություն էին ունենում։ Երբ ես լսեցի դա, ինձ մեղավոր զգացի…»,- նշել է մոդելը։
Նա դժվարությամբ է կարողացել Կալկաթայից Լոնդոն մեկնել չվերթների զանգվածային չեղարկման պատճառով։ Բայց ամեն դեպքում կարողացել է դա անել նախքան սահմանների փակումը, հայտնում է The Sun-ը։ «Ես պետք է թագ կրեի եւ գեղեցիկ հագուստներ, բայց նայում էի նորություններ ու տեսնում, որ Մեծ Բրտանիայում մահացածների թիվն աճում է։ Զարդարվելու ցանկություն չկար։ Ես հասկանում էի, որ իմ բժշկական կարողություններն օգտակար կլինեն հիվանդանոցում»,- ասել է Մուքերջին։