Գերմանիայում ռոբոտը հիշեցնում է սոցիալական հեռավորության պահպանման եւ պաշտպանական դիմակների մասին
Համբուրգին մերձակա առեւտրային ցանցի մասնաճյուղում նոր աշխատակից է հայտնվել: Համակրելի ցածրահասակ ռոբոտը պետք է օգնի գործընկերների աշխատանքին՝ հաճախորդներին հիշեցնի կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնարարականների մասին, հայտնում է Focus ամսագիրը:
Ռոբոտին գործարկում են գնորդներ ընդունելիս, ինչպես նաեւ գնումներ ձեռք բերելուց հետո վճարման գոտում: Նա ուշադիր հետեւում է աշխատանքային գործընթացին՝ ժամանակ առ ժամանակ հիշեցնելով դրամարկղի մոտ հերթում սոցիական հետավորության պահպանման, ինչպես նաեւ պաշտպանական դիմակներ կրելու մասին:
«Մենք գոհ ենք ռոբոտից, նա հմայում է հաճախորդներին իր սիրալիրությամբ եւ օգնելու պատրաստակամությամբ: Մեր նպատակն է կորոնավիրուսի ճգմնաժամից հետո ռոբոտատեխնիկայի լայնորեն օգտագործումը»,- պարզաբանել է մարքեթոլոգ Քրիսթիան Հեֆլինգը:
Արտադրող ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին նշում են, որ ինովացիոն թվային լուծումները ճգնաժամային իրավիճակների ժամանակ օգնում են ռիսկի խմբերի ավելի լավ պաշտպանությանը: «Փեփերը» գնորդներին հեշտությամբ է ներգրավում զրույցի մեջ, մեքենայի հետ շփումը ինտուիտիվ է եւ առանց խնդիրների: Շրջանում այլ ռոբոտ աշխատակիցներ չկան, բիզնեսի հետ փոխգործակցության ընդլայնման ազատ տարածություն կա: