Ավելի քան 200 եվրոպացի մտավորական կոչ է արել ԵՄ առաջնորդներին միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի կապակցությամբ. AP
Եվրոպացի ավելի քան 200 մտավորականներ, նկարիչներ եւ քաղաքական գործիչներ բաց նամակ են հղել Եվրամիության առաջնորդներին՝ կոչ անելով նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի տնտեսական հետեւանքները մեղմելու համար՝ նախազգուշացնելով, որ ձախողումը կարող է հանգեցնել «քաոսի եւ ավտորիտարիզմի»,-հաղորդում է AP-ն:
«Այսօր ոչ միայն հազարավոր եվրոպացիներ, որոնք վարակված են կորոնավիրուսով, պետք է փրկվեն: Կա եւս մեկ պացիենտ, ում սպառնում է մահը՝ եվրոպական ամբողջականությունն է»,-ասվում է նամակում:
Նրանք կոչ են արել ԵՄ-ին փոխանցել գումար ԵՄ քաղաքացիներին եւ սուբսիդավորել բիզնեսը, հատկապես առավել խոցելի փոքր եւ միջին ընկերություններին: Նրանք նաեւ կոչ են արել թողարկել պարտատոմսեր հանրային առողջապահությունը ֆինանսավորելու համար որպես մեխանիզմ, որը կապահովի սոլիդարությունն ու կմեծացնի COVID-19-ի վերաբերյալ հետազոտությունների եւ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ ֆինանսավորումը:
Որոշ երկրներ դեռեւս դեմ են համատեղ եվրաֆոնդերի ստեղծման գաղափարին՝ ճգնաժամի կառավարման մեծ ծախսերը հոգալուն ուղղված՝ ենթադրելով, որ անգամ այժմ գոյություն ունեն սոլիդարության սահմաններ:
«Ճգնաժամը որոշումներ կայացնելու ժամանակ է: Մի կողմից, այն կարող է հանգեցնել Եվրամիության անկմանը եւ քաոսի ու ավտորիտարիզմի»,-ասվում է նամակում: «Սակայն, մյուս կողմից, դա կարող է հնարավորություն տալ վերականգնել սոցիալական համաձայնությունը Եվրոպայի եւ նրա քաղաքացիների միջեւ»: