Եվրոպային երկար մարաթոն է սպասվում կորոնավիրուսի դեմ պայքարում. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն Եվրոպայում կորոնավիրուսի բռնկումը «շատ մտահոգիչ» է անվանել եւ կառավարություններին կոչ է արել «շատ զգույշ լինել» դրա տարածման վերահսկմանն ուղղված միջոցների թուլացման հարցում, փոխանցում է Reuters-ը:
«Ատլանտիկայից այն կողմ դեպքերի թվի կտրուկ աճը վկայում է շատ տագնապալի պատկերի մասին Եվրոպայում,- ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն,- «Մենք դեռ պետք է երկար մարաթոն անցնենք»:
ԱՀԿ գլխավոր տնօրենի ավագ խորհրդական Բրյուս Էյլվորդը, ով վերադարձել է Իսպանիայից, հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել լավատեսության մասին, բայց բռնկումն այնտեղ «հաստատ դանդաղում է»: