Կիրք, սեր ու կրիմինալ պատմություն. Արա Մարտիրոսյանն ու Իվետա Մուկուչյանը ներկայացրել են իրենց ռուսալեզու զուգերգը
Երգիչներ Արա Մարտիրոսյանն ու Իվետա Մուկուչյանը չեն թողնում, որ երկրպագուները ձանձրանան: Նրանք ներկայացրել են իրենց համատեղ նոր աշխատանքը տեսահոլովակի տեսքով: Երգը կոչվում է «Полу я»: Այն հեղինակել են Սերգեյ Նայդուն եւ Լարիսա Արխիպենկոն: Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Իվետայի երկրպագուներն առաջին անգամ կարող են գնահատել նաեւ իրենց սիրելի երգչուհու ռուսերեն կատարումը: