Եղանակը Հայաստանում. Արարատյան դաշտում և նախալեռնային գոտիներում կլինի զրոյից ցածր
Հայաստանի ԱԻՆ-ը կրկին հանդես է եկել զգուշացմամբ՝ նշելով. «Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի եւ Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերեւույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերեւույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ»:
Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝ 3-4 աստիճանով։
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +8+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,
Լոռիում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+8,
Տավուշում գիշերը 0-5, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +10+12,
Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,
Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +2+7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+11,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6,
Արցախում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+7 (հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+11):