Յուրաքանչյուր ֆեյսբուքյան լայք իջեցնում էր մեքենայի գինը 2 եվրոյով
Ավտոմոբիլային Skoda ընկերությունը որոշեց իր նոր Fabia մոդելի մասին հայտարարել Բելգիայում Ֆեյսբուքի միջոցով: Գովազդային արշավի համար ստեղծվել էր ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացվել էր մեքենայի գինը: Յուրաքանչյուր լայք իջեցնում էր այս մեքենայի գինը 2 եվրոյով: Ակցիան տեղի էր ունեցել 2 օր և պայմանն այն էր, որ մեքենան կգներ այն մարդը, ով համաձայն էր վճարել վերջնական գնի չափով գումար:
Արդյունքում Fabia-ի գինը 12950-ից դարձավ 10058 եվրո: Այսինքն 2 օրում կարողացավ ունենալ մոտավորապես 1500 լայք: Այս արշավն իր կողմը գրավեց մամուլին, Skoda-ի մասին սկսեցին խոսել սոցիալական ցանցերում, քննարկել այն, ինչն իսկապես արդարացրեց ընկերության սպասելիքները:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://businessbloger.net/